Բաժիններ՝

«Անգլիայում բոլորն ասում են, որ ես պետք է փոխվեմ, իսկ ես պատասխանում եմ. «Այդ դուք պետք է փոխվեք»». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արտահայտվել է իր փիլիսոփայության և անգլիական ֆուտբոլի մասին:

«Անգլիայում բոլորն ասում են, որ ես պետք է փոխվեմ, իսկ ես նրանց պատասխանում եմ. «Այդ դուք պետք է փոխվեք: Ես չեմ փոխի իմ փիլիսոփայությունը, որովհետև ես ընդունակ չեմ աշխատել այլ ձևով:

Անգլիայում, ինչպես և ամենուր, 11 հոգի խաղում են 11 հոգու դեմ միևնույն տարածությունում: Տարբերությունը նրանում է, որ այստեղ ավելի հավասար խաղ է, ամեն ինչ ավելի շատ է թույլատրվում: Բացի այդ, այստեղ շատ կարևոր են հակահարձակումները: ԱՊԼ-ում կան 6 թիմեր՝ մեծ ֆինանսական պոտենցիալով, յուրաքանչյուրը կարող է հաղթել առաջնությունը: Բայց ես գտնում եմ, որ թիմը կարող է հաղթել ուղղակի լավ խաղալով»,- Գվարդիոլային է մեջբերում L’Esportiu-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս