Ավելի վաղ «Յուվենթուս»-ը զրկվել էր 15 միավորից և Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 3-րդ տեղից նահանջել էր 10-րդ հորիզոնական:
Հավաքի ղեկավարն է Սլավա Ղազարյանը, ֆիզպատրաստության մարզիչն՝ Արման Ալաբերքյանը: Հրահանգիչներն են Կարեն Նալբանդյանը, Գևորգ Հովհաննիսյանը և Հասմիկ Ղարիբյանը։
«Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մեկ տարով երկարաձգվել է պայմանագիրը ակումբի հետ:
Լեհաստանը պետք է բոյկոտի 2024 թ. Օլիմպիական խաղերը, եթե դրանց մասնակցեն մարզիկներ Ռուսաստանից և Բելառուսից, հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին։
ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանից և Բելառուսից մարզիկներն Օլիմպիական խաղերին մասնակցելու դեպքում չպետք է հանդես գան իրենց երկրների դրոշների ներքո: Այս մասին հայտարարել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Կարին Ժան Պիեռը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ «Այն դեպքերում, երբ սպորտային կազմակերպությունները և միջոցառումների կազմակերպիչները, ինչպիսին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Է, որոշեն թույլ տալ Ռուսաստանից և Բելառուսից մարզիկներին […]
Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանու ավագ Օլյա Օսիպյանը դադարեցնում է ելույթները հավաքականում:
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Եվլոևը մրցեց Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանի հետ:
Հունվարի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայացած 6-ժամյա մրցավազքի TCR դասում հաղթել է «Sharky-Racing» թիմը, որի առաջատարը հայազգի ավտոարշավորդ Արթուր Գորոյանն է: Նա իր թիմակից Ռոման Մավլանովի հետ մրցարշավում հանդես է եկել Audi RS3 դասի մեքենայով։ Հայաստանը ներկայացնող Գորոյանն ու Մավլանովը թեժ մրցապայքարում կարողացել են առավելության հասնել և մոտակա մրցակցից՝ «Wolf-Power Racing» թիմից 6 վայրկյան շուտ են հասել եզրագծին ու հաղթանակ տարել։
Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը մեկնաբանել է Մ-21 Եվրո-2025-ի որակավորման փուլի վիճակահանության արդյունքները և խաղացանկը.
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում փետրվարի 2-ին ՝ կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2025 թ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու մրցակիցները Եվրո-2025-ի ընտրական փուլում հայտնի են:
Հայազգի ավտոարշավորդ Արթուր Գորոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Եվրոպայի առաջնության անցկացման ամբողջ ծախսերը հոգալու է կառավարությունը:
Պոլուխինը նաև Հայաստանում աշխատելու փորձ ունի:
Կանանց աղյուսակում Էլինա Դանիելյանը 35-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 68-րդն է, իսկ Աննա Սարգսյանը` 73-րդը:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի կարծիքով՝ Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը շատ մեծ փոփոխություն կլինի մարզաձևի զարգացման համար:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները` աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը և Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը մեծ առաջընթաց են համարում Երևանում 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացումը:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի առաջնության բազմակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ցանկություն ունի մասնակցել 2023 թվականի աշխարհի առաջնությանը:
Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության ¼ եզրափակիչի շրջանակներում «Ինտեր»-ը մրցել է «Ատալանտա»-ի հետ:
Մրցաշարին մասնակցում էր 20 մարզիկ տարբեր երկրներից:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Սերոբ Գրիգորյանը միացել է Երևանի «Ալաշկերտ»-ին:
Հայկական արմատներով ռուս թենիսիս Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP դասակարգման աղյուսակում:
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) թարմացրել է աշխարհի լավագույն ակումբների վարկանիշը։
Adidas-ը խզել է պայմանագրերը ռուս բոլոր ֆուտբոլիստների հետ, բացառությամբ իտալական «Տորինոյի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի։ Այս մասին հայտնում է «РБ Спорт»-ը։
Նովակ Ջոկովիչը նվաճեց «Մեծ սաղավարտ»-ի իր 22-րդ տիտղոսը: Նա հավասարվեց Ռաֆայել Նադալին տիտղոսների թվով:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Կրեմոնեզե»-ի հետ:
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողը բելառուս Ալինա Սաբալենկան է:
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանն իրավունք է ստացել հյուրընկալելու 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի կանանց և տղամարդկանց առաջնությունը:
Մարմնամարզության Եվրոպայի 2027 թավականի առաջնությունը կկայանա Երևանում:
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կազմըհամալրել է ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն։