Աշխարհի 43-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ WTA-500 քառորդ եզրափակիչ
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթներն Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող WTA-500 մենախաղի մրցաշարում։
Աշխարհի 43-րդ ռակետը երկրորդ շրջանում ուժեղ էր գտնվել իսպանացի մրցակցուհուց՝ Պաուլա Բադոսայից (WTA-ի դասակարգման 12-րդ հորիզոնական):
1/8 եզրափակիչում Էլինան զիջեց աշխարհի նախկին երկրորդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերին։
Հանդիպումը տևել է 1 ժամ 51 րոպե և ավարտվել 6:4, 1:6, 6:4 հաշվով։