Բաժիններ՝

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը:

Տղամարդկանց ցանկում կա Հայաստանի երկու ներկայացուցիչ․ Շանթ Սարգսյանը` 66-րդն է, իսկ Հայկ Մարտիրոսյանը` 85-րդը։

Վարկանիշը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը, ում հաջորդում են ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան և Հիկարու Նակամուրան։ ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի Լևոն Արոնյանը 11-րդն է, իսկ Սամուել Սևյանը՝ 38-րդը։ Աշխահի նոր չեմպիոն Դոմարաջու Գուկեշը 5-րդն է վարկանիշում։

Կանանց աղյուսակում մեր երեք շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 47-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 58-րդը, իսկ Աննա Սարգսյանը` 80-րդը։ Վարկանիշը շարունակում է գլխավորել Չինաստանի ներկայացուցիչ Հու Յիֆանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս