«Միլան»-ը հաղթանակ կորզեց «Ինտեր»-ի դեմ Սուպերգավաթային եզրափակիչ խաղում
Իտալիայի ֆուտբոլի Սուպերգավաթի հաղթողն այս տարի «Միլան»-ն է:
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում կայացած եզրափակչում «Ինտեր»-ն ուժերը չափեց «Միլան»-ի հետ:
Հանդիպման առաջին կեսում թիմերը շարունակաբար գրոհում էին` փորձելով գտնել միմյանց «թույլ օղակ»-ը:
«Ինտեր»-ին հաջողվեց առաջ անցել հաշվի մեջ արդեն «հանդերձարանի ճանապարհին»` առաջին կեսի ավելացված րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը:
Երկրորդ կեսի հենց մեկնարկում «Ինտեր»-ը երկրորդ գնդակն ուղարկեց «Միլան»-ի դարպասը:
Հեռահար շեշտակի հարվածով աչքի ընկավ Մեհդի Տարեմին:
«Միլան»-ին հաջողվեց ոչ միայն հավասարեցնել հաշվի տարբերությունը, այլ նաև հաղթանակ կորզել հանդիպման ավելացված ժամանակում: Գոլերի հեղինակներ դարձան Տեո Հերնանդեսը, Քրիստիան Պուլիշիչը ու Տամի Աբրահամը:
«Ինտեր»-«Միլան»`2:3:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 65-րդ րոպեին: