![](/banners/BeFunky-design.jpg)
Էլինա Ավանեսյանը Հոբարթի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլում է
![](https://168.am/wp-content/uploads/2024/08/Elina-Avanesyan.png)
Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Հոբարթի մրցաշարում:
WTA մրցաշարի երկրորդ շրջանում Ավանեսյանի մրցակիցը Բելգիան ներկայացնող աշխարհի 94-րդ ռակետ Գրետե Մինենն էր: 1 ժամից ավելի ձգված մրցախաղում Ավանեսյանը գերազանցել է մրցակցին երկու սեթում` 6:2, 6:2 հաշվով և դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։