Սա իմ վերջին տարին է «Լիվերպուլ»-ում. Սալահ
«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը բացատրել է, թե ինչու է այս մրցաշրջանում ցանկանում ավելի շատ հաղթել Անգլիայի Պրեմիեր լիգայում, քան Չեմպիոնների լիգայում։
«Վերջին յոթ-ութ տարիների իմ հարցազրույցներում ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ հաղթել Չեմպիոնների լիգայում: Բայց սա առաջին անգամն է, որ ասում եմ, որ իսկապես ցանկանում եմ հաղթել Պրեմիեր լիգայում «Լիվերպուլի» հետ։
Ինչո՞ւ։ Ես գաղափար չունեմ։ Հավանաբար այն պատճառով, որ [նախորդ անգամ] մենք չտոնեցինք հաղթանակը այնպես, ինչպես ցանկանում էինք («Լիվերպուլը հաղթեց Պրեմիեր լիգան 2019/2020 մրցաշրջանում, որն անցնում էր սահմանափակումներով՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի պատճառով):
Եվ նաև, վերադառնալով այստեղ, հասկանում եմ, որ սա իմ վերջին տարին է ակումբում, և ես ցանկանում եմ ինչ-որ առանձնահատուկ բան անել քաղաքի համար»,- Սալահի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Պրեմիեր լիգայի 18 հանդիպումից հետո «Լիվերպուլն» ունի 45 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը՝ վեց միավորով առաջ անցնելով մոտակա հետապնդող «Արսենալից»: «Կարմիրները» մեկ խաղ պակաս են անցկացրել: