Բաժիններ՝

«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կարող է չկայանալ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպումը «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև կարող է չկայանալ։

Լիվերպուլում ուժեղ ձյուն է տեղացել, ինչի հետևանքով մարզադաշտ տանող ճանապարհը դարձել է դժվարանցանելի։

Բացի դա, «Էնֆիլդ» մարզադաշտը կարող է մինչ երեկո պատրաստ չլինել հանդիպմանը։

«Այսօր առավոտյան կայացել է անվտանգության խորհրդակցություն, որի ընթացքում գնահատվել են եղանակային պայմանները և դեպի «Էնֆիլդ» մարզադաշտ տանող ճանապարհները՝ կապված «Մանչեսթեր Յունայթեդի» հետ այսօրվա խաղի հետ։ Այս պահի դրությամբ նախատեսվում է, որ հանդիպումը կանցկացվի սովորական ռեժիմով, և արվում է ամեն ինչ, որպեսզի այն կայանա։

Կեսօրին կանցկացվի ևս մեկ անվտանգության խորհրդակցություն՝ ընթացիկ պայմանները գնահատելու համար», – ասված է «Լիվերպուլի» հայտարարությունում, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

«Մանչեսթեր Յունայթեդը», արձագանքելով այս հայտարարությանը, երկրպագուներին, ովքեր պատրաստվում են մասնակցել խաղին, կոչ է արել լինել զգուշավոր։

«Այս պահի դրությամբ մեր խաղը «Լիվերպուլի» հետ դեռ նախատեսված է, չնայած ձնառատության և հյուսիս-արևմուտքում եղանակային պայմանների նախազգուշացման։ Զգույշ եղեք, եթե գնում եք խաղին։ Մենք կպահպանենք ձեզ իրազեկ վերջին իրադարձությունների մասին», – ասված է «Մանչեսթեր Յունայթեդի» հայտարարությունում X սոցիալական ցանցում։

Խաղի սկիզբը նախատեսված է այսօր՝ հունվարի 5-ին, ժամը 20:30-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս