Բաժիններ՝

UFC-ի գոտին նվաճելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգում Հայաստանը ներկայացնող 28-ամյա Արման Ծառուկյանը խոսել է Իսլամ Մախաչևի հետ սպասվող մենամարտի մասին։

«Եթե գոտին նվաճեմ, ամբողջ Ռուսաստանը ոտքով կանցնեմ։ Բոլոր հայերին կասեմ՝ կանգնեք շարքերով։ Ոտքով կգնամ Մոսկվայից մինչև Խաբարովսկ»,- ասել է Ծառուկյանն Ադամ Զուբայրաևի հետ հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Մախաչևի և Ծառուկյանի տիտղոսային ռևանշը կգլխավորի UFC 311 մրցաշարը, որը կանցկացվի հունվարի 19-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ):

Մենամարտողների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին UFC Fight Night 149 մրցաշարի շրջանակում և ավարտվել է Մախաչևի հաղթանակով՝ մրցավարների միաձայն որոշմամբ։ Մախաչևն ունի 26 հաղթանակ և մեկ պարտություն, իսկ Ծառուկյանը՝ 22 հաղթանակ և երեք պարտություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031