Բաժիններ՝

Իտալիայի Սուպերգավաթ. «Ինտեր»-«Միլան» եզրափակիչն՝ այսօր

Այսօր՝ հունվարի 6-ին, Էր-Ռիադի «Ալ Ավալ Պարկ» մարզադաշտում կկայանա Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչը՝ «Ինտեր»-«Միլան»: Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին:

Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ինտերը» 2:0 հաշվով հաղթել է «Ատալանտային», իսկ «Միլանը» 2:1 հաշվով հաղթանակ է տարել «Յուվենտուսի» նկատմամբ: Ներաձուրիներն իրենց խաղն անցկացրել են մեկ օր շուտ՝ հունվարի 2-ին:

«Ինտերի» դարպասապահ Ռաֆայել դի Ջենարոն, Ֆրանչեսկո Աչերբին, Բենժամին Պավարը և Մարկուս Թուրամը վնասվածքներ ունեն, նրանց մասնակցությունը հանդիպմանը կասկածելի է: «Միլանի» կազմում հարցականի տակ են Սամու Չուկվուեզեի, Ալեսանդրո Ֆլորենցիի, Ռաֆայել Լեաուի մասնակցությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031