Բաժիններ՝

Նյու Յորքում ավարտվել է աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը. ինչ արդյունքներ են գրանցել հայ մարզիկները

Նյու Յորքում ավարտվել է աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը: Տղամարդկանց առաջնությունում չեմպիոններ են դարձել Մագնուս Կառլսենը և Յան Նեպոմնյաշչին, իսկ կանանց առաջնությունում՝ Ցզյու Վենցզյունը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Տղամարդկանց առաջնությունում մրցանակակիրների շարքում է նաև հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը 13 հնարավորից վաստակել է 9 միավոր և կիսել 11-13-րդ հորիզոնականները:

Ստորև ներկայացնում ենք բոլոր հայ շախմատիստների արդյունքները՝

Հայկ Մարտիրոսյան՝ 9 միավոր

Տիգրան Պետրոսյան՝ 7 միավոր

Կարեն Գրիգորյան՝ 6.5 միավոր

Զավեն Անդրիասյան՝ 6.5 միավոր

Ռոբերտ Հովհաննիսյան՝ 6.5 միավոր

Արամ Հակոբյան՝ 6 միավոր

Շանթ Սարգսյան՝ 5.5 միավոր

Էմին Օհանյան՝ 4.5 միավոր

Կանանց առաջնությունում մրցանակակիրների շարքում է նաև հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 14-24-րդ հորիզոնականները:

Ստորև ներկայացնում ենք բոլոր հայ շախմատիստուհիների արդյունքները՝

Էլինա Դանիելյան՝ 7 միավոր

Աննա Սարգսյան՝ 6.5 միավոր

Մարիամ Մկրտչյան՝ 5.5 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031