![](/banners/BeFunky-design.jpg)
Սարգիս Ադամյանը վերադարձել է նախկին ակումբ
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/custom_style_1_GettyImages-1155780983-1.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Սարգիս Ադամյանը վերադարձել է նախկին ակումբ:
Սարգիս Ադամյանը կրկին հանդես կգա «Յան Ռեգենսբուրգ» ակումբում, որտեղ խաղացել է 2017-19 թվականներին:
Ադամյանի նոր պայմանագիրը «Յան Ռեգենսբուրգ»-ի հետ նախատեսված է մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը:
«Հրաշալի ճանաչում եմ «Յան Ռեգենսբուրգ»-ին և ուրախ եմ կրկին այստեղ հանդես գալու համար»,-ասել է Ադամյանը:
Հայազգի հարձակվողը մինչ այս հանդես էր գալիս «Քյոլն»-ում, «Հոֆենհայմ»-ում: Ադամյանը 31 տարեկան է: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում մասնակցել է 36 հանդիպման: