Բաժիններ՝

Զլատան Իբրահիմովիչը «Միլան»-ի ֆուտբոլիստների համար ելույթ է ունեցել «Ինտեր»-ին հաղթելուց հետո

«Միլան» ֆուտբոլային ակումբի խորհրդական և նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը հանդիպել է «Միլան»-ի ֆուտբոլիստների հետ հանդերձարանում և ելույթ է ունեցել՝ Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղում տարած հաղթանակից հետո:

«Մենք հասանք մեր նպատակներից մեկին: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում մենք հսկայական աշխատանք ենք կատարել, հատկապես մարզիչն ու իր մարզչական շտաբը: Գավաթին տիրացանք անձնազոհության և հաղթանակի ձգտման շնորհիվ: Վերադառնում ենք Իտալիա` մեզ հետ վերցնելով հաղթողի մտածելակերպը»,-ասել է Զլատան Իբրահիմովիչը:Իտալիայի ֆուտբոլի Սուպերգավաթի հաղթողն այս տարի «Միլան»-ն է:

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում կայացած եզրափակչում «Ինտեր»-ն ուժերը չափեց «Միլան»-ի հետ և զիջեց 3:2 հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031