«Նասիոնալի» և «Պորտուի» միջև հանդիպումը չեղարկվել է մառախուղի պատճառով
Պորտուգալիայի առաջնության 17-րդ տուրի «Նասիոնալ»-«Պորտու» հանդիպումը չեղարկվել է մառախուղի պատճառով։
Հանդիպումը դադարեցվել է 15-րդ րոպեին՝ հաշիվը 0։0 լինելու պայմաններում։
Ավելի քան մեկ ժամ դադարից հետո որոշում է կայացվել չվերսկսել հանդիպումը։ Այն կշարունակվի հունվարի 15-ին։
Թիմերը շարունակելու են հանդիպումն այն վայրկյանից, երբ մրցավարը խաղադաշտից հանեց թիմերին, և այն կետից, որտեղ վերջին անգամ հայտնվել էր գնդակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման իրավիճակ տեղի ունեցավ «Նասիոնալի» և «Բենֆիկայի» հանդիպման ժամանակ։ Պատճառը նույնն էր՝ Մադեյրայի մարզադաշտը ծածկվել էր խիտ մառախուղով, ինչը խանգարում էր խաղի անցկացմանը։ Այդ ժամանակ թիմերը հասցրին խաղալ ընդամենը 9 րոպե։