Բաժիններ՝

ՖԻԴԵ-ն թույլատրել է ջինսե տաբատ հագնել մրցումներին, Կարլսենը կմասնակցի կայծակնային խաղի ԱԱ-ին

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) մեղմացրել է դրես-կոդի պահանջները եւ թույլատրել է մրցումների մասնակիցներին հագնել ջինսե տաբատ, եթե համապատասխանում է պիջակին։ Այդ մասին հայտնել է ՖԻԴԵ նախագահ Արկադի Դվորկովիչը, փոխանցում է Ֆեդերացիայի կայքը։

Նյու Յորքում անցկացված արագ շախմատի աշխարհի առաջնության երկրորդ օրը համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը որակազրկվել էր ջինսե տաբատով ներկայանալու եւ այն փոխելու պահանջը չկատարելու համար։

«Ցավում եմ, որ իրավիճակը սրվել էր եւ կողմերը չէին կարողացել ժամանակին գտնել լուծում, որպեսզի կանխեին Մագնուսի հեռանալը։ Կարլսենի կարծիքը ընդգծում է հետագա քննարկումների անհրաժեշտունը, որպեսզի ավելի արդիականացվի մեր մոտեցումը»,- ասել է Դվորկովիչը։

ՖԻԴԵ-ի որոշումից հետո Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ կմասնակցի դեկտեմբերի 30-ին Նյու Յորքում անցկացվելիք կայծակնային խաղի աշխարհի առաջնությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս