Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:
«Սա շատ վատ է, որովհետև ընդհանրապես միջազգային պրակտիկայում քվոտա՝ նշանակում է հակագնագոյացում: Եթե քվոտա ես մտցնում, շուկան բալանսից գցում ես, հատկապես՝ տեղական արտադրությանը: Դա խիստ ծայրահեղ դեպքերում են անում և կարճաժամկետ, իսկ մեզ մոտ երեք տարի է՝ այդպես է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ստեփանյանը՝ հավելելով, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպման ժամանակ իրենց դժգոհությունը հայտնել են՝ ընդգծելով, որ շուկայում այսպիսով հավասար մրցակցություն չի ապահովվում:
Արցախում քաղաքացիներն առաջարկում են ընդլայնել կտրոնով ապրանքների վաճառքը
Ես վստահ եմ, որ մեղավորները չեն պատժվելու, որովհետև դեռևս չի պատժվել հազարավոր երիտասարդների կյանքից զրկած և հազարավոր ընտանիքներ խեղած մարդը կամ մարդիկ։ Ոստիկանությունը նույնիսկ դժկամությամբ էր հաղորդումն ընդունում, որովհետև իր անելիքը մեկ հոգու թիկնապահ աշխատելն է, ի՜նչ գործի բացահայտում։
Արցախում 154 երեխա է ծնվել շրջափակման ընթացքում. առնվազն 4100 մարդ կորցրել է եկամտի աղբյուրը
168.am-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվել, թե ի՞նչ կարծիք ունեն ողբերգական միջադեպի վերաբերյալ, և ովքե՞ր են կատարվածի մեղավորներն ու պատասխանատուները։
Հունվարի 19-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ֆոլքսվագենի» վարորդը՝ 23-ամյա Արսեն Հակոբյանը, մահացել է:
Քիչ անց կհրապարակենք հովհարային անջատումների ժամանակացույցը՝ ըստ խմբերի։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Քաղաքացու կողմից 2022թ․ հոկտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տված հանցագործության վերաբերյալ հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, նման խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքի մի շարք էական հանգամանքներ։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 19-ին բաժին է ներկայացել 39-ամյա Գագիկ Պ.-ն, որը հունվարի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Արցախում հովհարային անջատումների արդյունքում՝ եղած պաշարներն ավելի արդյունավետ կօգտագործվեն
Ինժեներասակրավորային վաշտի կացարանը, որտեղ ըստ դատախազության հաղորդագրության՝ 22 զինծառայողներ են եղել, 21-ը՝ ժամկետայիններ և մեկ սպա, ավելի է թեժացրել հանրության կրքերը՝ հատկապես բանակի բարեփոխումների մասին իշխանությունների տարատեսակ հայտարարությունների համատեքստում:
19.01.2023 թ.-ին ՃՈ տեսուչներ Գ. Ե.-ն և Ռ. Ն.-ն կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: 20.01.2023 թ.-ին նույն կասկածանքով ձերբակալվել է նաև ՃՈ տեսուչ Ն. Թ.-ն:
«Համլետի տարեկիցներից մի քանիսն են մնացել բանակում, բոլորը ծառայել ու վերադարձել են։ Գիտեինք, որ այս տարի պետք է զորացրվեր, բայց նոր տեղեկացա, որ նա բանակ է մեկնել նախորդ տարվա հունվարին։ Դպրոցից գնալուց հետո Համլետին չեմ տեսել, սպասում էի, որ զորացրվեր ու գար մեր դպրոց, կարծես թե ավանդույթ կա ձևավորված՝ դպրոցի այն տղաները, որոնք զորացրվում են, անպայման գալիս են դպրոց, որ իրար տեսնենք, ցավոք, Համլետը չի գա…
Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ Հանրային պաշտպանի գրասենյակ (Երևան, Զաքյան 7-2), այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-604605 հեռախոսահամարով:
Փրկարարները քաղաքացի Վ․ Հ․-ին դուրս են բերել հողաշերտի տակից և մոտեցրել շատպօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում լիարժեք պարզելու Լոռու մարզում երկու անձի կողմից առերևույթ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու, բռնությամբ նրանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, բռնության սպառնալիքով ծառայողական զենքը հափշտակելու, գույքը վնասելու, ապօրինի կերպով թմրամիջոց իրացնելու և շրջանառելու դեպքի հանգամանքները։ Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, քննությամբ […]
Հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկացնենք նաև, որ վերահսկողության միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։
2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, որոնց նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանները բռնի ուժ էին կիրառել, այսօր հերթական անգամ գնացել էին Քննչական կոմիտե, որպեսզի տեղեկանային, թե ինչու մինչև օրս իրենց նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել։
15 որդին անտեր-անտիրական սաղ-սաղ վառվել են 21-րդ դարում. Լիդա Առուշանյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն իրատեսական է համարում մինչև տարեվերջ Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ավարտելը:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունվարի 19-ին ԻԻՀ առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի և նրա դստեր՝ Ռեյհանե Ռաիսիի ուղեկցությամբ այցելել է Ղոմ քաղաք։ Ղոմը հայտնի է իր կրոնական առանձնահատուկ ուղղվածությամբ։
Հարգելի հայրենակիցներ ԱՀ ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է ,որ ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20_ից մայրաքաղաքի և շրջանների բոլոր խանութներից։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում 2022 թվականին գրանցվել է 175 ծնունդ, 137 մահ, 92 ամուսնություն, 3 ամուսնալուծություն։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Հայր Պորֆիրիոսը հաճախ կրկնում էր, որ «Աստված ամեն ինչ է» և ասում, որ առանց Աստծուն աղոթելու ոչինչ չի լինում։ «Աղոթքը,- սովորեցնում էր նա,- բոլոր բարիքների մայրն է, միայն թե միշտ խոնարհությամբ արվի, ամբողջովին զերծ լինի եսասիրությունից և լի՝ Քրիստոսի հանդեպ սիրով»։