Խնդրում և հորդորում ենք գնումները կատարել առանց խուճապի. ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ
ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում նշված է.
Հարգելի հայրենակիցներ ԱՀ ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է ,որ ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20_ից մայրաքաղաքի և շրջանների բոլոր խանութներից։
Տեղեկացնում ենք նաև ,որ նշված ապրանքատեսակները առկա են լինելու նաև բոլոր համայնքների խանութներում և կարիք չկա ,որպեսզի այս կամ այն համայնքի բնակիչները գնումները կատարեն շրջկենտրոնի կամ մայրաքաղաքի խանութներից։
Ավելորդ քաշքշուկից, կուտակումներից խուսափելու համար,հաշվի առնելով նաև դիզվառելիքի պակասը ` ցանկալի է ,որպեսզի համայնքի բնակիչները գնումները կատարեն հենց համայնքում գտնվող խանութներից։
Խնդրում և հորդորում ենք գնումները կատարել առանց խուճապի և առանց միմյանց համար արհեստական բարդություններ ստեղծելու։
Հավաստիացնում ենք ,որ նշված ապրանքատեսակների քանակը ըստ շնչի տրամադրված կտրոններով ձեռք բերելու դեպքում կբավականացնի բոլորին ,ուստի,խուճապի մատնվելու և անհարկի գնումներ կատարելու կարիք չկա։
Ստորև ներկայացնում ենք մայրաքաղաքում և շրջաններում տրամադրվող ապրանքների ժամանակացույցը։