
Ստեփանակերտում հունվարի 21-ից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ստեփանակերտ քաղաքում ս․թ․ հունվարի 21-ից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ՝ յուրաքանչոյւրը 3 ժամ տևողությամբ։
Կձևավորվի պայմանական 3 խումբ, անջատումները կսկսվեն ժամը 8։00-ից։
Քիչ անց կհրապարակենք հովհարային անջատումների ժամանակացույցը՝ ըստ խմբերի։