![](/banners/BeFunky-design.jpg)
Երիտասարդը հայտնել է, որ ատրճանակը գտել էր դաշտավայրում
![](https://168.am/wp-content/uploads/2021/07/kalanq.jpg)
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի քրեական հետախույզները հունվարի 16-ին, ժամը 23.35-ին, Սպիտակ համայնքի Ալեք Մանուկյան փողոցում, ստուգման նպատակով, կանգնեցրել են «Wolksvagen Golf» մակնիշի մի մեքենա: 20-ամյա վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է ատրճանակի նմանվող մետաղյա առարկա՝ հայտնելով, որ այն գտել է Սպիտակ համայնքի Նոր քաղաք թաղամասի հարակից դաշտավայրում:
Հանգամանքները պարզվում են:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: