Ճամբարակ համայնքում 2022 թվականին գրանցվել է 175 ծնունդ, 137 մահ
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում 2022 թվականին գրանցվել է 175 ծնունդ, 137 մահ, 92 ամուսնություն, 3 ամուսնալուծություն։
Ինչպես տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակի Ճամբարակի տարածքի պատասխանատու Նոնա Մկրտչյանը, 2021 թվականին Ճամբարակ համայնքում գրանցվել էր 202 ծնունդ, 134 մահ, 91 ամուսնություն, 5 ամուսնալուծություն։
Եթե 2021 թվականին Ճամբարակում ծնունդները մահվան դեպքերին գերազանցել են 68-ով, ապա 2022-ին բնակչության աճի դրական հաշվեկշիռը կազմել է 48 մարդ։ Ամուսնությունների թիվը 2022-ին, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 1-ով, իսկ ամուսնալուծությունների թիվը նվազել է 2-ով։