
Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Հունվարի 13-ին, ժամը 16.45-ին, «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած վերքերով, սալջարդով ու մարմնի տարբեր մասերի քերծվածքներով բուժօգնության է տեղափոխվել Նոր կյանք գյուղի 34-ամյա մի բնակիչ: Նա հայտնել էր, որ մետաղյա ձող է մտել ոտքը:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նա վնասվածքները ստացել էր գյուղի Արարատյան փողոցում ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ. Ոսկետափ գյուղի 23-ամյա բնակիչը դանակով երկու անգամ խփել էր 34-ամյա տղամարդու ոտքին:
23-ամյա երիտասարդը Ոսկետափ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին: