«Ես էլի տեղափոխելու եմ մարդկանց, այիսնքն՝ որ ուղղությամբ գնալու եմ, մարդկանց տեղափոխելու եմ: Համոզված եմ, որ շատ մարդիկ են այդպես անելու»:
Հուլիսի 26-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 141/5 հասցեում գտնվող «Երևան Սիթի» սուպերմակետի մոտակայքում ընկած է քաղաքացի՝ անգիտակից վիճակում և վնասվածքով գլխի հատվածում. Անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն:
Կարեն Մ.-ն խոստովանել է, որ հայտնաբերված զանգվածը պատկանում է իրեն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
«Եթե հասարակությունն իրոք ոտքի է կանգում, իշխանությանն այլ բան չի մնում, քան լսել հասարակության ձայնը»:
Ասատուր Խաչատրյանը բարեհաջող իջել է Կիև, մայրը՝ Անուշ Խաչատրյանն արդեն խոսել է որդու հետ և իր շնորհակալությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր օժանդակել են իր որդու վերադարձին:
Վալերի Օսիպյանը նշել է, որ ուրախ է, որ այսպիսի քաղաքացիներ ունենք և նաև ուրախ է, որ այնպիսի իշխանություն, կառավարություն և Երևան քաղաքին վայել քաղաքապետ ունենք, որ ողջամիտ որոշում կայացրեց:
«Երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրեց քաղաքային տրանսպորտի ուղեվարձի 50 տոկոսով թանկացման որոշումը»:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև ամուսնությունները և Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջև ամուսնությունները, որոնք կնքվել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` պահպանելով այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում:
Իրար եմ խառնել բոլոր հնարավոր ուկրաինական կապերը`դիվանագիտականից մինչև անձնական: Բոլորը խոստացել են, որ Ասատուրի գլխից մազ չի պակասի… համբերություն նրա ծնողներին
Արձանի շուրջ փռված այգին ամբողջովին աղբի մեջ է ու անխնամ է, իսկ երեկոյան ժամերին այստեղ քաղաքի թափառական շներն են հանգրվանում:
Մի խումբ շվեդ գիտնականներ և 3D տեխնոլոգիաների մշակողներ ծրագիր են սկսել Ստոկհոլմում գտնվող մումիաների թանգարանը «վերակենդանացնելու» վերաբերյալ:
Փողոց դուրս եկած երիտասարնդներն, իրենց միջոցներով անվճար երթուղայիններ վարձած մարդիկ, իրենց ավտոմեքենաներով ուղևորներին տեղափոխող մեր համաքաղաքացիներն այլևս երկխոսության այլ մակարդակ են պահանջում:
Ոստիկանը, որին ծեծում են, մյուս ոստիկանները բռնում են, տանում են դատարան, ցուցմունք է փոխում, որ արդարացնի իրա երեսը պատռողին, քիթ-մռութը ջարդողին, որ գլուխս սենց արեցի, ուսադիրս ճղեց երեսս… Հանեք դրան համազգեստի մեջից:
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացել է DIY բարի հրկիզման գործով արագացված դատավարությունը:
Ռուսաստանի իրավապահ մարմինները իրենց երկրից Բելոռուս են արտաքսել «օրենքով» գող Պավել Ալեքսեևիչին, ով քրեական աշխարհում առավել շատ հայտնի է Պաշա Պաշտետ անունով:
Ցեղասպանությունից մեկ տարի առաջ՝ 1914 թվականին ծնված, Արարատի մարզի Դարակերտ համայնքի բնակիչ Աստղիկ Ավետիսյանի մասին 168.am-ի հրապարակումը՝ «99 տարեկան Աստղիկ տատն իր երեխաների հետ սկայպով է շփվում» վերնագրով, անտարբեր չի թողել նաև Արարատի մարզպետին:
2013 թվականի հուլսի 23-ին ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկան Տ. Աղաջանյանը:
Անուշ Խաչատրյանը 22-ամյա Ասատուր Խաչատրյանին հուլիսի 22-ին ուղարկել է Ուկրաինա՝ Կիև՝ իրենց բարեկամների տուն: Կիևի օդանավակայանում պարզվել է, որ Ա. Խաչատրյանը որոշակի փաստաթղթային խնդիրներ ունի և նրան պետք է որ հետ ուղարկեին Հայաստան: Սակայն այնպես է ստացվել, որ Ա. Խաչատրյանին երեկ՝ հուլիսի 25-ին, սխալմամբ ուղարկել են Ադրբեջան՝ Բաքու:
Հուլիսի 24-ին, ժամը 10.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Չեխովի փողոցի 15 շենքի նկուղից, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1984 թ. ծնված Արշակ Գ.-ին, որը հայտնել է, որ հրապարակի մետրոյի մոտ իրեն ծեծի են ենթարկել և դանակահարել:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։
Երիտասարդները 6 օր շարունակ Երևանի հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ պայքարից հետո տոնում են իրենց հաղթանակը:
Քաղաքային իշխանությունների նահանջը շատ արագ տարածվեց Երևանի կենտրոնական փողոցներում ակցիա իրականացնող երիտասարդների շրջանում: Նրանք շուտով կազմակերպեցին հաղթական երթ` դեպի Ազատության հրապարակ, այնուհետև` Մաշտոցի պուրակ:
Հուլիսի 26-ին, 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 29-30-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կա կարկուտի հավանականություն:
Հուլիսի 25-ին, ժամը 19.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 52 հասցեում՝ թիվ 76 դպրոցի մոտակայքում, տրոլեյբուսի էլ. լարերը կտրվել են և խոչընդոտում են ճանապարհի երթևեկությանը:
Նրանք իրենց հաղթանակը տոնում էին թմբուկների, ծափերի ու սուլոցներ ներքո՝ վանկարկելով «Հաղթանակ», «Մենք ենք տերը մեր երկրի»: Նրանց ոգևորությունն այնքան էր մեծացել, որ ոստիկանները մեծ դժվարությամբ, բայց, ի վերջո, կարողացան վերահսկել իրավիճակը` նրանց դուրս բերելով փողոցի երթևեկելի հատվածից ու մեքենաների արանքներից:
Քիչ առաջ «Չեմ վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվսիտներն Ազատության հրապարակում հանրահավաք-ակցիա էին անցկացնում: Նրանք շարունակում են տոնել իրենց հաղթանակը:
Մոտ 84.000 հետևող ունեցող ֆեյսբուքի «Երևան» էջը 6 օր շարունակ ակտիվորեն լուսաբանեց «Չեմ վճարելու 150 դրամ», «Վճարելու եմ 100 դրամ» տրանսպորտի սակագնի թանկացման դեմ ուղղված բոլոր միջոցառումները, ինչը մեծ աջակցություն էր բողոքի ակցիայի մասնակիցներին:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին Ալեքսան Ղ.-ն հաղորդում է տվել, որ հուլիսի 25-ին, ժամը 14.40-ի սահմաններում, իր վարած 67 Ա «Գազել» մակնիշի երթուղայինի մեջ, «Ռոսիա» տոնավաճառի դիմաց ուղևորներից մեկը 50 դրամ չվճարելու համար վիճաբանել է իր հետ, որի ընթացքում դանակով մեկ անգամ հարվածել է իր ձախ թևին` պատճառելով մարմնական վնասվածք:
Այս պահին Ամիրյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկում լարված իրավիճակ է: Միջադեպ է տեղի ունեցել ոստիկանների և ակտիվիստների միջև: Ոստիկանները պահանջում են ակտիվիստներին չանցնել հոծ գիծը, և չխանգարել երթևեկությունը, սակայն ոգևորված երիտասարդները չեն ենթարկվում ոստիկանների կոչերին:
Մինչ համապատասխան հանձնաժողովի ստեղծումն ու սոցիալական որոշ խմբերի համար արտոնությունների տրամադրումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է կասեցնել ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը: