Թմրանյութ` աղավնաբնում

Հուլիսի 25-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 6 շենքի դիմաց գտնվող, 1975 թ. ծնված Կարեն Մ.-ին պատկանող աղավնաբնում, զննություն կատարելիս, հայտնաբերել են ծխախոտի տուփ` կանեփանման չորացված զանգվածով:

Կարեն Մ.-ն խոստովանել է, որ հայտնաբերված զանգվածը պատկանում է իրեն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կարեն Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին: Կատարվում է հետաքննություն: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031