Բաժիններ՝

Երիտասարդներն իրենց հաղթանակը տոնեցին շամպայնով (տեսանյութ)

Երևանի հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ 6 օր տևած հասարակական ընդվզումն այսօր ավարտվեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությամբ, որում նա հայտնեց տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու մասին իր որոշումը այս պահին կասեցնելու վերաբերյալ, թեև միաժամանակ ավելացրեց, որ այդ որոշումը «վերջը չէ», այլ սկսված գործընթացի սկիզբն է:

Քաղաքային իշխանությունների նահանջը շատ արագ տարածվեց Երևանի կենտրոնական փողոցներում ակցիա իրականացնող երիտասարդների շրջանում: Նրանք շուտով կազմակերպեցին հաղթական երթ` դեպի Ազատության հրապարակ, այնուհետև` Մաշտոցի պուրակ: Երևանի փողոցներում տիրում էր իսկական տոնական ու հաղթական տրամադրություն, ինչպես լինում է, օրինակ, ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթանակների ժամանակ:

Ազատության հրապարակում հավաքված հազարավոր երիտասարդներն իրենց հաղթանակը տոնեցին շամպայնով: Նշենք, որ այս պահին «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի ակտիվիստները դեռևս շարունակում են իրենց երթը` Երևանի փողոցներով:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031