Ալեն Սիմոնյան. «Ես էլի տեղափոխելու եմ մարդկանց»

«Հաղթանակի մասին խոսելը վաղ է, մենք եթե օգտագործում ենք հաղթանակ պատերազմական տերմինը, ապա մենք հաղթեցինք ճակատամարտը, բայց պատերազմը դեռ վերջացած չէ, որովհետև որևիցե կերպ սա չի կարող ներկայացվել որպես մեզ նվիրատվություն, մեզ ընդառաջ գնալ: Ոչ, որոշումը սխալ է, որոշումը պետք է կասեցվի: Որոշումը չի կարող գործել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լրագրող Ալեն Սիմոնյանը՝ խոսելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ տրանսպորտի սակագինը բարձրացնելու իր որոշումը կասեցնելու մասին:

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ գծատերերի հետ որպես փսատաբան դուրս էին գալիս քաղաքապետարանի աշխատակիցները. «Ես չեմ հասկանում՝ ինչ գործ ունի պետական չինովնիկը փողոցցում գծատիրոջ հետ»:

Նա կրկին շեշտեց, որ տրանսպորտի սակագինը չի կարող 100 դրամից ավելի լինի. «Եթե քաղաքապետարանը կգնա սակարկումների, մենք էլ գնանք սակարկումների: Գինը պետք է լինի 100 դրամ ու պետք է հասկանալ՝ այդ 100 դրամը արդարացի՞ է»: Միևնույն ժամանակ. ԱԼեն Սիմոնյանն ասաց, որ շարունակելու է մարդկանց անվճար տեղափոխել. «Ես էլի տեղափոխելու եմ մարդկանց, այիսնքն՝ որ ուղղությամբ գնալու եմ, մարդկանց տեղափոխելու եմ: Համոզված եմ, որ շատ մարդիկ են այդպես անելու»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031