Ես Տիգրան Առաքելյանի գործի հետ ուղակի առնչություն չունեմ: Դա եղել է համապատասխան մարդկանց հետ, մարմինները զբաղվել են, քրեական գործ է հարուցվել: Ի՞նչ կապ ունի ոստիկանապետը:
«Առաքելություն» կուսակցությունը Երևանի քաղաքապետին, քաղաքային ավագանու ՀՀԿ, ԲՀԿ և «Բարև Երևան» խմբակցություններին է ներկայացրել Երևան քաղաքում ավտոկայանատեղերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:
Իմ կինը ծեծում էր ինձ, և ես այլևս չէի պատրաստվում հանդուրժել դա: Ես արել եմ այն, ինչ արել եմ: Հուսով եմ` դուք ինձ կհասկանաք:
Դատարանը մերժեց ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի միջնորդությունը` իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու մասին:
Այն, որ այսօր մենք առավելապես նմանատիպ լրատվություն ենք ստանում, դա մամուլի մեղքը չէ, մամուլի մեղքը թերևս միայն մատուցման ձևերի ընտրության մեջ է: Մամուլի մեջ արձանագրվողը ընդամենը հետևանք է, այլ ոչ երբեք պատճառ, ուստի երևի թե չարժե շտապել մամուլը մեղադրել գաղջ մթոլորտի ստեղծման մեջ:
«ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային ինստիտուտում հետազոտել են Կապանի և Քաջարանի 10 երեխաների և բոլորի մոտ գլխի վրա հայտնաբերվել են ծանր մետաղներ, որոնք լվանալուց հետո էլ մնում են գլխի մեջ: Ծանր մետաղները սննդի և օդի հետ անցնում են մարդու օրգանիզմ»,- ասաց Հ. Ավագյանը:
2013թ. առաջին կիսամյակում արձանագրվել է թրաֆիքինգի դեպքերի նվազում:
Ինչպես հայտնի է՝ Երևան քաղաքի ավագանու 25.12.2012թ. թիվ 563-Ն որոշմամբ սահմանվել են Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Տիգրան Սարգսյանը շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առիթով՝ նշել է, որ այս գեղեցիկ տոնն ունի իր առանձնահատուկ խորհուրդը՝ մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը շինարարի նկատմամբ:
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 31-րդ շենքի 2 մուտքերից մեկը` դեպի բակի զբոսայգի բացվողը, փակ է: Ավելի ճիշտ` ինչ-որ մեկը փակել է, հարմարավետ վերանորոգել, դարձրել գրասենյակ, տվել վարձակալության:
Այսօր առավել խնդրահարույցը Հրազդանի երկաթահանքն է, որը շրջապատված է քաղաքով: Ու թեև չինացիները համառ են, բայց, ըստ Հ.ավագյանի, չի շահագործվի անգամ եթե կառավարությունը որոշում ընդունի. «Բնակիչները թույլ չեն տա»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 12-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Այգեստանի 9, 10, 11 փողոցների, Այգեստանի 65 67, 69 շենքերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Պաշտպան Մ. Շուշանյանը միջնորդեց հնարավոր ապացույցը ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է Ղ-Տելոկոմին հարցում կատարել և պարզել՝ ի՞նչ հեռախոսի մեջ է տեղադրված եղել այն հեռախոսաքարտը, որը դեպքի ժամանակ օգտագործել է տուժողը, ո՞ւմ անվամբ է այն գրանցված եղել, արդյոք այն օգտագործվե՞լ է 2011-ի դեպքից հետո:
Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ կալանավորվածների և ազատազրկման վայրերում պատիժ կրող դատապարտյալների թիվը կազմել է 4 780, ինչը 92-ով ավելի է անցյալ տարվա հուլիսի 1-ի ցուցանիշի համեմատ:
Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ՓԲ ընկերության կողմից վտանգավոր քիմիական նյութեր փոխադրելու կանոնները խախտելու և անզգուշությամբ շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու փաստի առթիվ:
Օգոստոսի 7-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԿ կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Օգոստոսի 8-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղի մոտ գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:
Վկա Անի Գևորգյանը հայտնեց, որ ամբաստանյալ Սարգիս Գևորգյանը իր հարազատ եղբայրն է, մյուս ամբաստանյալները՝ իր ընկերները:
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս բացահայտել են առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու եղանակով խոշոր չափի ավազակային հարձակման դեպքը
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի Օդանավակայանի 50 հասցեում գտնվող այգեգործական տարածքով անցնող ջրանցքում տղամարդու դի կա:
Սյունիքի մարզի Շիկահող գյուղի 49-ամյա բնակիչ Համլետ Պատվականյանը ոտնաթաթին ծակոց զգալով՝ անմիջապես հասկացել է, որ օձ է և խայթելուց հետո հասցրել է սպանել:
Առաջին հերթին, չգիտես ինչու, Ակնալիճ ճանապարհային ցուցիչ նշանի կապույտ գույնը փոխարինվեց սպիտակով, և դա այն պարագայում, երբ Ակնալիճ գյուղը տեղակայված է բացառապես ավտոմայրուղու մի կողմում և ունի գետնանցում:
Ա. Հ.-ն թիվ 5 երթուղային տաքսու վարորդ է: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012-ի հունիսի 6-ին, առավոտյան, երթուղում սահմանված կարգով երթևեկելու հետ կապված հարաբերությունների շուրջ վիճաբանել է նույն երթուղու վարորդներ` Ա. Ս.-ի և Վ. Պ.-ի հետ, որոնց կողմից ծեծի է ենթարկվել:
Այսօր ժամը 11:30-ից սկսած բողոքի ակցիա է տեղի ունենալու ՀՀ վերաքննիչ դատարանի շենքի դիմաց, որտեղ ժամը 12:00-ին կայանալու է Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների գործով հերթական դատական նիստը:
Լ. Լ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011-ի ապրիլի ամսից մինչև 2013-ի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում երկու և ավելի մարմնավաճառների օգտագործելով, իր կողմից ղեկավարվող Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 47 հասցեում գտնվող «Մուշ» արտադրական կոոպերատիվին պատկանող շոգեբաղնիքը՝ գույքային օգուտ ստանալու նպատակով օգտագործել է պոռնկությամբ զբաղվելու համար` ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն պայմաններ և պարագաներ:
Ինչպես գիտենք, կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթևեկելիս վարորդը պետք է լինի ամրակապված և չփոխադրի անվտանգության գոտիներով չամրակապված ուղևորների:
Տարոնիկում ջուր կրելու 2 տեղ կա. մեկը՝ գյուղապետարանի դիմացի աղբյուրն է, մյուսն էլ գյուղից դուրս է՝ 2-3 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնահոս հորը հետաքրքրական անուն ունի՝ Վանուշի հոր, իսկ թե ինչո՞ւ Վանուշի, գյուղացիները դժվարանում են պատասխանել, սակայն նշում են, որ հայտնի ինքնահոս հոր հնարավոր է հասնել միայն ավտոմեքենայով:
Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա` հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, պաշտոնատար անձ, կոչումով փոխգնդապետ, խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 73-89 հոդվածների պահանջները:
Վթարի հետևանքով վարորդ Ս. Մաղաքյանն ու նրա ուղևորներ, Ստեփանավան քաղաքի բնակիչներ, 14-ամյա Վրույր Մաղաքյանը և 21-ամյա Վահե Վահրադյանը, մարմնական վասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:
Լոռու մարզի Շնող համայնքում օրերս բռնկված հրդեհի հետևանքով վնասվել են նաև պտղատու այգիներն ու խաղողի այգիները: ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության տրամադրած տվյալների համաձայն` օգոստոսի 6-ին, ժամը 13:29-ին հրդեհ է բռնկվել Շնող համայնքի «Դուզ» կոչվող այգիներում: