Բաժիններ՝

Ալիկ Սարգսյան. Եթե ինձ ցանկանում են որպես վկա հարցաքննել, մի՞գուցե այլ պաշտոնյաների էլ հարցաքննեն

Եթե Տիգրան Առաքելյանը միջնորդություն է ներկայացնում հարցաքննել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, միգուցե միջնորդի այլ գերատեսչությունների ղեկավարների եւս որպես վկա հարցաքննեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Տիգրան Առաքելյանի միջնորդությանը, որ Ալիկ Սարգսյանը եւս հարցաքննվի իր դեմ հարուցված գործի շրջանակներում:

«Ես Տիգրան Առաքելյանի գործի հետ ուղակի առնչություն չունեմ: Դա եղել է համապատասխան մարդկանց հետ, մարմինները զբաղվել են, քրեական գործ է հարուցվել: Ի՞նչ կապ ունի ոստիկանապետը: Այդ դեպքում միգուցե, այլ պաշտոնյաների էլ հրավիրեն որպես վկա, այլ նախարարությունների ղեկավարներին: Ցանկանում եմ ասել, թե ի՞նչ կապ ունեմ ես դրա հետ: Այս ամենը ինձ հետ կապ չունեցող ջուրծեծոցի է: Դա նույնն է ինչ հարցնեք, թե Իսպանիայում գնացքը շուռ եկավ ի՞նչ կարծիքի եք: Կարծիքի չեմ: Չեմ ցանկանում պատասխանել»,- ավելացրել է Ալիկ Սարգսյանը:

Կարդացեք այստեղ.

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս