Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Օգոստոսի 7-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԿ կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Մասնավորապես` Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն գյուղի 9-րդ փողոցի վերջնամասում` գերեզմանատան մոտակայքում, այրվել է 60 քմ խոտածածկ տարածք, զինվորական հավաքակայանի մոտակայքում` 10 հա, Ծիծեռնակաբերդում` հուշարձանի մոտակայքում` 200 քմ խոտածածկ տարածք, Շենգավիթ վարչական շրջանում՝ զինվորական հավաքակայանի մոտակայքում` 10 հա, Երևան ՋԷԿ-ի տարածքում` 5000 քմ խոտածածկ տարածք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մոտակայքում` 1000 քմ խոտածածկ տարածք, Ծիծեռնակաբերդի հուշարձանի մոտակայքում` 200 քմ, Ավան վարչական շրջանում՝ «Դղյակ» ռեստորանային համալիրի մոտակայքում` 200 քմ, Վեդի քաղաքի Գուգուշկին փողոցում ` 40 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23 փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4/2 շենքում՝ իրավաբանական գրասենյակի մոտակայքում` 30 քմ խոտածածկ տարածք, Նոր գեղի գյուղի այգիներում` 5 հա, Աբովյան քաղաքի շախմատի դպրոցի մոտակայքում` 200 քմ, Կոտայք-Ակունք գյուղերի ճանապարհին այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք: