Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի Օդանավակայանի 50 հասցեում գտնվող այգեգործական տարածքով անցնող ջրանցքում տղամարդու դի կա: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանների կանչով ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 17-րդ ջոկատի փրկարարները՝ խմբի հրամանատարի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ, ջրանցքից դուրս են բերել Երևանի բնակիչ, 70-ամյա Կառլեն Ֆ.-ի դին:

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ մահացածը նախկինում աշխատել էր ուժային կառույցում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031