Հրազդանի երկաթահանքը չի շահագործվի, բնակիչները թույլ չեն տա

«Հայաստանում երկաթի հանքերը դեռևս չեն շահագործվում, բայց Վարդան Այվազյանի թեթև ձեռքով հանքերից 3-ը տրվել են չինացիներին, որոնք պատրաստվում են շահագործել և նույնիսկ Հրազդանի հանքավայրում որոշակի հորատման աշխատանքներ են կատարել, որպեսզի ստուգեն պաշարների տվյալները ճիշտ են, թե ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը:

Նրա խոսքով՝ առավել հեռանկարային հանքավայրերը 6-ն են: Աբովյանի և Հրազդանի երկաթահանքերը մանրազննին հետախուզված են, Սվարածինի և Վանաձորի մոտ նախնական հետախուզված են, այս 4-ի պաշարները կազմում է մոտ 465.4 մլն տոննա, որը հարակից մետաղների հետ միասին գնահատվում է 2 տրլն 623 մլրդ 433.8 մլն դոլար: Եվս 2 հանքեր՝ Կամաքարի և Թթուջուր-Մարտունիի դեռևս հետախուզման նախնական փուլում են, բայց կանխատեսումային ռեսուրսների քանակը 840 մլն տոննա է, որի արժեքը մոտ 252 մլրդ դոլար է:

Այսօր առավել խնդրահարույցը Հրազդանի երկաթահանքն է, որը շրջապատված է քաղաքով: Ու թեև չինացիները համառ են, բայց, ըստ Հ.ավագյանի, չի շահագործվի անգամ եթե կառավարությունը որոշում ընդունի. «Բնակիչները թույլ չեն տա»:

Տեսանյութեր

Լրահոս