Բաժիններ՝

Հայաստանում թրաֆիքինգի դեպքերի նվազումը ունի օբյեկտիվ պատճառներ

2013թ. առաջին կիսամյակում արձանագրվել է թրաֆիքինգի դեպքերի նվազում:

Այս կիսամյակում հարուցվել է 7 քրեական գործ, նախորդ տարվա 8-ի փոխարեն: Այս մասին ՀՀ դատախազության կոլեգիայի օգոստոսի 7-ի նիստի ժամանակ իր զեկույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է  «Փաստինֆոն»:

Ըստ նրա վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ նվազումը ունի օբյեկտիվ պատճառներ: «Նախ, մեր երկրում քննարկվող խնդրով զբաղվող շահագրգիռ հասարակական, միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին տարիներին հանրապետությունում էապես նվազել է թրաֆիքինգի ռիսկայնությունը: Դա պայմանավորված է երևույթի մասին բնակչության` հատկապես խոցելի խմբերի իրազեկության բարձրացմամբ, ինչպես նաև թրաֆիքինգ իրականացնողների խիստ պատիժների ապահովմամբ ընդհանուր կանխիչ մթնոլորտի ձևավորմամբ»,-նշել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Թրաֆիքինգի վերաբերյալ 2012թ. ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցում արձանագրվել է այս ոլորտում Հայաստանի Հանրապետության առաջընթացը` հանրապետությունը 2-րդ խմբի երկրների ցանկից տեղափոխվել է 1-ին խումբ, որտեղ ընդգրկված են այս հանցատեսակի դեմ պայքարի ոլորտում առաջադեմ պետությունները: Արձանագրվել է այս ոլորտում իրավապահ մարմինների կողմից իրականացված աշխատանքների կատարելագործման հանգամանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս