Բաժիններ՝

Այսօր բողոքի ակցիա է տեղի ունենալու Վերաքննիչ դատարանի դիմաց

 

Այսօր ժամը 11:30-ից սկսած բողոքի ակցիա է տեղի ունենալու ՀՀ վերաքննիչ դատարանի շենքի դիմաց, որտեղ ժամը 12:00-ին կայանալու է Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների գործով հերթական դատական նիստը:

ilur.am-ի փոխանցմամբ՝ ամեն ուրբաթ ի պաշտպանություն քաղբանտարկյալների ՀՀ գլխավոր դատախազության դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիան այսօր չի կայանալու:

Ըստ կայքի՝ նիստի ընթացքում ակնկալվում էր, որ դատարանը կբավարարի պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վերացնելու Տիգրան Առաքելյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց:  Դատարանը, սակայն, անփոփոխ թողեց խափանման միջոցը: Տիգրան Առաքելյանն այս առիթով հայտարարել է, որ մինչ դատական նիստը ակնկալում էր, որ դատարանի ներկա կազմը ավելի ադեկվատ կլինի, մանավանդ որ դատը կին է նախագահում՝ դատավոր Եվա Դարբինյանը: «Ես ճիշտն ասած, ուզում էի ծաղիկներով գալ, երբ որ իմացա, որ Դուք եք դատավորը», – ասել է Առաքելյանը:

iLur.am-ին հայտնի է դարձել, որ այսօր՝ օգոստոսի 9-ին նշանակված նիստին Տիգրան Առաքելյանը մտադիր է, այնուամենայնիվ, ծաղիկներով ներկայանալ: Այդ նպատակով նա իր մերձավորներին խնդրել է ծաղիկներ բերել դատարան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս