Բաժիններ՝

Դաժան սպանությունից հետո փորձում էր ճողոպրել Հայաստանից

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս բացահայտել են առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու եղանակով խոշոր չափի ավազակային հարձակման դեպքը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս տարվա հուլիսի 19-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ Էմինեսկու 2-րդ փողոցի 19-րդ տանը մահացած կին կա: Ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ: Արդեն տեղում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 75-ամյա Անյա Մուսայելյանն էր:

Ոստիկանների կանչով դեպքի վայր ժամանած դատաբժիշկը հայտնել էր, որ կինը մահացել է խեղդամահ լինելու հետևանքով: Նույն օրը փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում ավագ քննիչ Օնիկ Առաքելյանի կողմից հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (սպանություն) և 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (ավազակային հարձակում) հատկանիշներով: Առանձնակի դաժանությամբ սպանությունը բացահայտելու նպատակով Երևան քաղաքի ոստիկանության պետ Աշոտ Կարապետյանի հանձնարարականով ստեղծվել են օպերատիվ-քննչական խմբեր: Ոստիկանները մի քանի վարկածների ուղղությամբ էին աշխատում, քանի որ սպանվածի հարազատները զբաղվում են բիզնեսով և գտնվում էին Հայաստանից դուրս:

Ձեռնարկված օպերատիվ տեղեկությունների հիման վրա այսօր Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ–Զեյթունի ոստիկանները Լոռու մարզի Ախթալա քաղաքի Աբովյան փողոցի 23 շենքից Երևան են տեղափոխում 25-ամյա Արթուր Շահինյանին: Սկզբում Ա. Շահինյանը փորձել է արդարանալ, որ ինքը անմեղ է և կատարվածի հետ կապ չունի, սակայն նա չգիտեր, որ ոստիկանները պարզել են, որ սպանությունից հետո ու ավազակային հարձակման եղանակով հափշտակած գումարն ու ոսկեղենը վերցրել է և մի մասը վաճառել է Խորենացու փողոցում գործող ոսկու շուկայում, իսկ ոսկյա իրերի մի մասն էլ գրավադրել է լոմբարդում՝ իր անունով, և այդ ամենը հաստատող փաստերն արդեն ոստիկանների ձեռքում են:

Մանրամասները՝ shamshyan.com-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս