Սեպտեմբերի 29-ին, ժամը 19:00-ի սահմաններում, «ԶԻԼ-43141» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Իջևան ճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամները բոլոր մտահոգ քաղաքացիների հետ միասին մտադիր են ստեղծել հանրային հանձնաժողով, որը կզբաղվի տրանսպորտի խնդիրներով եւ կպաշտպանի քաղաքացիների շահերը:
Ամեն ինչ՝ ավտոմեքենայի գրանցման-հաշվառման, պետտուրքերի վճարման, պետհամարանիշի ընտրության և մյուս անհրաժեշտ ընթացակարգերի մասին:
Հաղորդման յյուրը Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն է:
Տարիներ շարունակ գյումրեցիները կանգնում են նույն խնդրի առջև, այն է՝ մաշված ջրագծեր և կիսաքանդ ու անանցանելի փողոցներ: Քաղաքի տարբեր հատվածներում կատարվող փորումները որոշակի աշխատանքներ իրականացնելուց հետո չեն վերականգնվում, այլ մնում են նույն վիճակում՝ անանցանելի դարձնելով ճանապարհները և՛ մեքենաների, և՛ հետիոտնի համար:
Առ այսօր Էլար թաղամասում ջուրը ժամով է տրվում, և օրվա մեծ մասը մարդիկ ջուր չեն ունենում: Աղբահանությունը կատարվում է շաբաթը մեկ անգամ, այն էլ՝ բնակիչների տասնյակ զանգերից հետո միայն:
Նույն օրը, ժամը 22.40-ին, ոստիկանություն է ներկայացել 65-ամյա տղամարդ և հայտնել, որ նշված վրաերթը, «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Ա.Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության եւ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ պատճառելու համար, իսկ գործը գտնվում է դատավոր Յուրի Բաղդասարյանի վարույթում:
Գյումրիի ռուսական 8-րդ զինվորական թաղամասում բնակվող մի քանի տասնյակ հայ ընտանիքներ (որոնց անդամները նաև ՌԴ քաղաքացիներ են), ծանուցումներ են ստացել 10-օրյա ժամկետում բնակարաններն ազատելու մասին:
Տնօրեն Սաթենիկ Թունյանի փոխանցմամբ` չկան նաև ֆիզիկայի, քիմիայի ու աշխարհագարություն դասավանդող մասնագետ-ուսուցիչներ: Մարզպետարանում ևս տեղյակ են դպրոցի խնդիրներից, ասում են` բազմիցս են մրցույթ հայտարարել թափուր աշխատատեղերի համար, սակայն դիմողներ չեն եղել, պատճառը՝աշխարհագրական դիրքն է:
Ի պատասխան «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հարցազրույցում հնչած ապատեղեկատվության, թե ոստիկանությունը մի քանի սեփական կայք ունի, ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Police.am պաշտոնական կայքից բացի, ոստիկանությունն այլ կայք չունի, որևէ կայքի հետ ուղղակի անուղղակի կամ միջնորդավորված առնչություն նույնպես չունի և չի պատրաստվում ունենալ, որևէ կայքի «տանիք» չի հանդիսանում, որևէ կայքի կամ լրագրողի առաջնահերթություն չի տալիս, չի հովանավորում և չի օժանդակում:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 00.20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խորենացու փողոցի թիվ 69 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Սեպտեմբերի 17-ից Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները: 2013 թվականին կանխատեսվում է մթերել շուրջ 8100 տոննա խաղող` նախորդ տարվա 7486 տոննայի դիմաց: Ընթացիկ տարում մթերման աշխատանքներն առաջինը սկսել է ընդունել Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը և վերջին տվյալներով մթերել է 2900 տոննա խաղող:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Կառավարության ղեկավարը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մի քանի մշակութային օջախներ:
Դ.Նահապետյանի մազերից քաշելով տարել է խոհանոցի մուտքի մոտ, որտեղ խոհանոցային դանակներով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին…
Հոկտեմբերի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին հյուսիսային շրջաններում, 4-ին, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 5-ին լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Մինչ դատաքննությունն սկսելը, ամբաստանյալ Հայկ Տոնոյանը միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
Կատարվում է քննություն:
Ըստ տեղեկությունների վրաերթի ենթարկվածը ГАЗ 3102 -ի վարորդն է, ում ոտքը՝ ըստ հավաքվածների, կտրվել է:
Հաշտության մասին դատական նիստում հայտնել է հենց հարսը՝ նախքան դատաքննությանն անցնելը հայտարարելով, որ հաշտվել է սկեսրայրի՝ Մարտուն Կուրղինյանի հետ՝ նշելով, որ նրա դեմ որևէ բողոք չունի և ներել է նրան:
Մինչև Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը Հայաստանում ամենաբարձր մակարդակով անընդհատ խոսվում էր, որ նոյեմբերին Հայաստանը կստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը:
Իմ այս քայլերը կասեցնելու ուրիշ տարբերակ չգտնելով, վարչախումբը ինձ բանտարկեց շինծու մեղադրանքով: Սակայն նրա ջանքերն իզուր են, ես պայքարելու եմ մինչև հաղթանակ:
«Խնդիրը ոչ թե գոմեշի մսի մատակարարման մեջ է, այլ տավարի մսի արժեքի դիմաց մատակարարվել է ավելի ցածր արժեքով գոմեշի միս»,- պարզաբանեց գործող զինդատախազը: Գ. Կոստանյանը նշեց, որ գործը բավական բարդ է ապացուցողական տեսակետից: Ըստ նրա՝ Ա. Փայտյանը ուշ է հարցաքննվել, քանի որ միայն հուլիս-օգոստոս ամիսներին են ձեռքբերվել բավարար ապացույցներ: Նույնը, նրա հավաստմամբ` վերաբերում է նաև Օհանջանյանին:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 01.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 51/1 հասցեի դիմաց բախվել է ծառի:
Ազգային ժողովում այսօր ստացվել է Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը: Փաստաթուղթը գաղտնի է՝ մինչև խորհրդարանի նիստերի դահլիճում քննարկումը դրա տեքստը չի հրապարակվելու: Վաղը այն կքննարկվի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում:
Հրշեջ-փրկարարները կտրել են ամրանը և 1981թ. ծնված Մ. Ս.-ին հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Վազգեն Ա.-ն և Էդգար Շ.-ն ներկայացել են ոստիկանություն և տվել բացատրություններ` ընդունելով Վիգեն Դ.-ին ծեծի ենթարկելու հանգամանքը: Միջադեպը տեղի է ունեցել Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի հարևանությամբ, տևել է կարճ և պատահական անցորդների միջամտությունից հետո անմիջապես ավարտվել է, դրա հետևանքով հասարակական կարգը չի խանգարվել:
1992թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ` հատուկ նշանակության գնդի շտաբի պետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ:
«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում: