Բաժիններ՝

Ոստիկանը խնդրում է ավելի մեղմ կամ պայմանական պատիժ նշանակել

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության վարչական գործունեության ավագ տեսուչ Հայկ Տոնոյանին ՀՀ ՀՔԾ հատկապես կարևորագույն գործերի ավագ քննիչ Ա.Երեմյանի` 23.04.2013 թվականի որոշմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուացնելը կամ վատնելը, և 315-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական անփութությունը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ մեղադրանքի` նա, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2010 թվականից մինչև 2012 թվականն ընկած ժամանակահատվածում կեղծ անդորրագրեր կազմելու միջոցով յուրացրել է վարչական իրավախախտումներ կատարած անձանցից գանձված և պետբյուջե վճարելու համար ի պաշտոնե նրան վստահված առանձնապես խոշոր չափերով` 5.216.000 ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ, հիշյալ ժամանակահատվածում ծառայության նկատմամբ անբարեխիղճ ու անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չի կատարել, այն է` նշանակված տուգանքի գումարները բռնագանձելու համար ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդների վերաբերյալ կազմված, սակայն չվճարված, վիճահարույց 174 արձանագրությունները սահմանված կարգով ՀՀ վարչական դատարան չի ուղարկել, ինչի հետևանքով անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց և պետության օրինական շահերին` այդ կերպ ոտնահարելով քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու հեղինակազրկելով իշխանության մարմիններին:

Մինչ դատաքննությունն սկսելը, ամբաստանյալ Հայկ Տոնոյանը միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ս.Բաղդասարյանի նախագահությամբ, 2013 թվականի հուլիսի 11-ի դատավճռով ամբաստանյալ Հայկ Տոնոյանին մեղավոր է ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ:

Մանրամասները կարդացեք այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս