Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 38
Սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ Եպիսկոպոսաց ժողովը, որն առաջին նման համահավաք ժողովն էր վեցդարյա ընդմիջումից հետո: Ժողովին մասնակցում էին Ամենայն Հայոց կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության 75 եպիսկոպոսներից 62-ը: Եկեղեցու կյանքում կարևոր համարվող այս իրադարձության և Հայ առաքելական եկեղեցու խնդիրների մասին է մեր զրույցը Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: