Բաժիններ՝

Խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են. խաղողը մթերում են 135 դրամով

Սեպտեմբերի 17-ից Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները: 2013 թվականին կանխատեսվում է մթերել շուրջ 8100 տոննա խաղող` նախորդ տարվա 7486 տոննայի դիմաց: Ընթացիկ տարում մթերման աշխատանքներն առաջինը սկսել է ընդունել Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը և վերջին տվյալներով մթերել է 2900 տոննա խաղող:

2012 թվականին գործարանի կողմից պայմանագրային կարգով մթերվել է 3000 տոննա խաղող: Այս տարի կանխատեսվում է շուրջ 4000 տոննա: Խաղողի մթերման աշխատանքները սկսել է նաև «Երևանի շամպայն-գինիների գործարան» ԲԲԸ-ի Դեբեդավանի գինու գործարանը, որն արդեն մթերել է մոտ 1000 տոննա բերք: Իսկ Տավուշի գինու և Իջևանի գինու-կոնյակի գործարանները համապատասխանաբար մթերել են 220 և 350 տոննա խաղող: Բերդավանի գինու գործարանը մթերման աշխատանքները սկսվել է այսօրվանից՝ սեպտեմբերի 30-ից: Մարզպետարանի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` բացի Տավուշի գինու գործարանից, մյուս բոլոր մթերող կազմակերպությունները նախորդ տարվա 130 դրամի փոխարեն` այս տարի խաղողն ընդունում են 135 դրամով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս