Ոստիկանություն. Police.am պաշտոնական կայքից բացի, ոստիկանությունն այլ կայք չունի

«Ի պատասխան «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հարցազրույցում հնչած ապատեղեկատվության, թե ոստիկանությունը մի քանի սեփական կայք ունի, ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Police.am պաշտոնական կայքից բացի, ոստիկանությունն այլ կայք չունի, որևէ կայքի հետ ուղղակի անուղղակի կամ միջնորդավորված առնչություն նույնպես չունի և չի պատրաստվում ունենալ, որևէ կայքի «տանիք» չի հանդիսանում, որևէ կայքի կամ լրագրողի առաջնահերթություն չի տալիս, չի հովանավորում և չի օժանդակում:
Բավական է նկատի ունենալ ընդամենը Police.am պաշտոնական կայքէջի ընդգրկումերի ծավալը, տեղեկատվության օպերատիվությունն ու այցելուների քանակը, հասկանալու համար, որ ոստիկանությունը պարզապես չունի այլ կայքերի «օգնության» կարիքը, իսկ նման հայտարարությունները հերյուրանք են կամ էլ մեդիա դաշտում ունեցած անհաջողությունները սքողելու փորձ»:

ՀՀ ոստիկանություն

Տեսանյութեր

Լրահոս