
Վրաերթ-վթար Երևանում

shamshyan.com -իփոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:20-ի սահմաններում, Երևանի քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ՝ 20-ամյա Խաչիկ Սարգսյանը, վարելով ВАЗ 21703 մակնիշի 88 AՕ 881 համարնիշի ավտոմեքենան, Կորյունի փողոցի թիվ 8 շենքի, Նաիրի գրատան դիմաց վրաերթի է ենթարկել ГАЗ 3102 մակնիշի 21 ՍՏ 001 համարանիշի ավտոմեքենայի հետնամասում կանգած քաղաքացուն:
Խ. Սարգսյանն իր կողմից վարած ավտոմեքենայով բախվել է ГАЗ 3102 -ին և քաղաքացին մնացել է ավտոմեքենաների արանքում:
Ըստ տեղեկությունների վրաերթի ենթարկվածը ГАЗ 3102 -ի վարորդն է, ում ոտքը՝ ըստ հավաքվածների, կտրվել է:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: