Ջոնաթան Էյվս. «Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալը, այո, անակնկալ էր»
Մինչև Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը Հայաստանում ամենաբարձր մակարդակով անընդհատ խոսվում էր, որ նոյեմբերին Հայաստանը կստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը:
Սակայն սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտնեց Մաքսային միությանը միանալու մասին պատրաստակամությունը:
Այդ մասին ԳԱԼԱ-ն զրուցել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսի հետ: Կայքի այն հարցին, թե դա իրենց համար անակնկա՞լ չէր արդյոք, դեսպանը պատասխանել է, որ այո, դա անակնկալ էր:
«Անակնկալ էր այն առումով, որ մինչև այդ պահը, ամբողջ նախաստորագրման հետ կապված պատրաստությունները, ծրագրերը, ազատ առևտրի գոտու հետ կապված պայմանագրերը շատ հարթ ու հանգիստ էր ընթանում ու ամեն ինչ կազմ պատրաստ էր գնում նախաստորագրման համար»,- ասել է դեսպանը:
Մեր այն հարցին, թե արդյոք այս հանգամանքը չի՞ խանգարի ԵՄ- Հայաստան կապերի հետագա զարգացմանը, Ջոնաթան Էյվսն ի պատասխան ասել է, որ իր կարծիքով իրենք հիմա պարզապես պետք է նոր ձև գտնեն այդ հարաբերությունները առաջ տանելու:
«Ակնհայտ է, որ մենք չենք կարող Խորը և համապարփակ առևտրի այդ պայմանագրի հետ կապված դա առաջ տանել: Հիմա թերևս դիտարկվում է այն հանգամանքը, թե ինչքանով կարելի է այդ Ասոցացման համաձայնագրի կոմպոնենտները, մասերը ուրիշ ձևաչափով կարողանալ առաջ տանել: Կարծում եմ, որ կկարողանանք կոնկրետ բնագավառներ գտնել, որոնք կկարողանանք նաև առաջ տանել և երկկողմանի շահավետ պայմաններ գտնել»,- հավելել է դեսպանը:
Տեսանյութը այստեղ՝