Հոկտեմբերի 24-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դե, թող քննադատին: Տի մարդ չի ինիլ, վեր ուրան քննադատին վեչ: Ասում ա` շահեն հարը շահեն քմակեն քաշում ա (անգամ շահի` թագավորի հայրը կարող է շահի հետեւից խոսել): Հու հինչ օզում ա` թող ասե, սաղի բերանը հո փակելու չը՞նք: Ես իմ երեխուս անա արխային ըմ, վեր ինքը մաքուր ու հայրենասեր մարդ ա: Արխային ըմ, վեր ինքը թալանչի չի:
Գարիկը Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանող էր. ՎՊՄԻ ընդունվել էր 2010 թ.: Երկու տարի §Ֆիզիկական կուլտուրա և սպորտ¦ բաժնում սովորելուց հետո 2012 թ. մեկնել էր զինվորական ծառայության:
«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունն արդեն երկու տարի է տարբեր ակցիաների ու միջոցառումների միջոցով բարձրացնում է լայն զանգվածների պահանջները հեռուստատեսության բացի կոմերցիոնից, նաև այլ տիպի գործառույթների իրականացման անհրաժեշոտության վերաբերյալ:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Վանաձորի վթարային շենքերի վերաբերյալ հարցադրումներ է հնչեցրել, որին պատասխանել է ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը:
Փաստաբանը չի բացառում, որ օրեր անց քննչական մարմինը հայտարարի, որ այն անձինք ովքեր Վոլոդյա Ավետիսյանի դեմ ցուցմունք են տվել և նրանց ցուցմունքների հիման վրա է Ավետիսյանը ձերբակալվել և կալանավորվել, ՀՀ-ից բացակայում են:
Այսպիսով, ոչ թե ՀԱՕԿ-ի անդամությունն է նախապայման համապատասխան միջազգային ֆեդերացիային անդամակցելու համար, այլ հակառակը՝ կազմակերպությունն ինքնաբերաբար դառնում է ՀԱՕԿ-ի անդամ, երբ ճանաչվում է համապատասխան միջազգային ֆեդերացիայի կողմից: Ավելին, համապատասխան միջազգային ֆեդերացիայի անդամ ազգային ֆեդերացիան Օլիմպիական Խարտիայի և ՀԱՕԿ կանոնադրության ուժով համարվում է ՀԱՕԿ անդամ:
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նախագիծը քաղաքական է: Այս մասին այսօր Աժ ամբիոնից հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ դատապարտյալը հետազոտություն անցնելուց հետո վերադարձվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Օրերս կամրջից նետվել փորձած երիտասարդը նախկինում աշխատել է Հրազդանի ոստիկանությունում, ապա հեռացվել աշխատանքից։ Հրազդանցիներին նա ավելի շատ հայտնի է «Բլեֆ» կոչվող հաղորդումից։
Դատավորի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ հայցադիմումի և անձնագրի համարները չեն համապատասխանում միմյանց, Ս.Խաչատրյանը պատասխանել է, որ անձնագիրը վերջերս փոխվել է:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին Ժամը 11:10-ի սահմաններում Հերացի փողոցից Խանջյան փողոց տանող թունելի սկզբնամասում բախվել էին 4 ավտոմեքենա:
Դրանց պահպանման պատասխանատվությունն ստանձնել էր «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ն։ Շենքը, կառավարության կողմից «հանրային զերակա շահի» տարածք ճանաչվելով, քանդվել է 2005 թվականին։
Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.00-ին «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Էդուարդ Վ.-ին:
Առաջարկ կա ընդունել օրենք, որով միգրանտները ՌԴ-ում 90 օր մնալուց հետո պետք է առնվազն 3 ամիս չվերադառնան։
Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի բնակարանը, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը գրավ էր դրել իր և մի շարք այլ պաշտոնյաների բնակարանների հետ, այլևւս ազատված է գրավից։
Դատական նիստի ընդմիջումից հետո Խաչատրյանի փաստաբանը հայտարարել է, որ իր վստահորդը «աշխարհագրական դիրքի պատճառով» կարող է ներկայանալ 50 րոպե անց:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սասուն Խաչատրյանը` ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից:
Ավտոմեքենաներին հարվածելուց հետո, Ն. Հովհաննիսյանը BMW-ով ընթացել է դեպի Կորյունի փողոց և բարձրացել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Սակայն ճշտելով որ նա ՀՀ քաղաքացի Է, բարձրաստիճան պաշտոնյայի որդի, ավելորդ աղմուկից խուսափելու համար անմիջապես հետ են ուղարկել ՀՀ՝ միաժամանակ հայ սահմանապահներին տեղեկացնելով կատարվածի մասին ու հորդորելով որ նրանք ձերբակալեն Դավիթ Վարդանյանին։ Իսկ իրանցիներն այդպես են վարվել, քանի որ իրենց երկրում թմրանյութ պահելու համար մարդուն ենթարկում են մահապատժի, եւ որպեսզի ՀՀ քաղաքացուն մահապատժի չդատապարտեն, գերադասել են «հանձնել» հայրենի իրավապահներին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.40-ին, մարվել՝ 10.08-ին: 1-ին փողոցում այրվել են Լ. Գ.-ին պատկանող տանը կից խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (24 քմ) և վառելափայտ (0.5 խմ):
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Ա. Կիրակոսյանի վկայությամբ՝ Սամվել Զուրաբյանը վեգետատիվ վիճակում է, թեեւ նրանից անջատված է արհեստական շնչառության սարքը, նա ինքնուրույն է շնչում, սակայն շարունակում է մնալ անգիտակից :
«Այդ վարկածները ստուգվել են, եթե գայլ, արջ վնասած լինեին, ինչ-որ հետք կթողնեին: Նրա ձեռքին փայտ եւ մարտկոց է եղել, բայց դրանք էլ չեն գտնվել: Հագուստից էլ լաթի կտոր էլ չեն գտել: Միակ վարկածը նա է, որ վախից մի բան կատարվել է հետը եւ անհայտ ուղղությամբ է գնացել: Հարազատները հուսով սպասում են, որ հայրը ողջ առողջ վերադառնա տուն»:
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Մարտունու բաժանմունքի նախկին պետի և առանձին աշխատակիցների կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի գյուղի բնակիչ Հ. Ե.-ին օրենքի պահանջների խախտմամբ անձնագիր տրամադրելու դեպքի առթիվ:
Մ. Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրոթյունը չհեռանալու մասին:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, նախօրեին Վնուկովո օդանավակայանից Airways ավիանկերության Մոսկվա-Թբիլիսի կանոնավոր չվերթով երկրից արտաքսվել է 39-ամյա «օրենքով գող» Գելա Կարդավան։ Այսուհետ նա չի կարողանա Ռուսաստան մուտք գործել 5 տարի։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվելու է չորս անչափահասների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով աշխատանքից ազատվել է Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանը: