Բաժիններ՝

Հակառակորդն այսօր կրկին գնդակոծել է Չինարի գյուղը. shamshyan.com

Հակառակորդը այսօր՝ հուլիսի 11-ին, կրկին կրակահերթ է բացել Տավուշի մարզի Չինարի գյուղի եւ դիրքերի ուղղությամբ:

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը եւ ավելացրեց, որ կրակոցները քիչ առաջ են դադարեցվել:

Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Չինարին հուլիսի 10-ի գիշերը 4 ժամ շարունակ գնդակոծվել է հակառակորդի կողմից: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Տավուշի մարզի Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031