Բաժիններ՝

«ԱրմենՏել»-ում ներկայումս հարկային ստուգումներ են իրականացվում. pastinfo.am

«ԱրմենՏել» ՓԲԸ-ում ներկայում անցկացվում է հարկային ստուգում: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` պատասխանելով նախօրեին մեր կայքում հրապարակված «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոն հետախուզվում է Հայաստանի իրավապահների կողմից» հոդվածում ներկայացված տեղեկությունների մասին մեր պաշտոնական հարցմանը: Այս մասին գրում է «Փաստինփոն»:

Ընկերությունից ստացված պատասխանում ասվում է նաև, որ հիշյալ հարկային ստուգումներն իրականացնվում են` «այլ ընկերության կողմից հարկային պարտավորությունների չկատարման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, և այդ առնչությամբ ընկերությունը չի ստացել որևէ արձանագրություն ՀՀ հարկային մարմինների կողմից»։

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԱԾ վարույթում քննվող «ԱրմենՏել» -ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, մեր տեղեկություններով, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Ընկերության մեկ այլ նախկին աշխատակից էլ ձերբակալվել է արտերկրում և առաջիկայում կտեղափոխվի Հայաստան: Նշենք նաև, որ խոսքը 10-15 մլրդ դրամի սահմաններում կատարված ֆինանսական չարաշահումների մասին է:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս