Բաժիններ՝

Փնտրվում է կորած հայ պատանին. նրա անհետացումը կապվա՞ծ է ադրբեջանական դիվերսիոն խմբի հետ. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն գրում է. Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը քիչ առաջ հրապարակեց օրերս ադրբեջանական կողմի ձեռնարկած հետախուզական գործողության դիվերսիոն խմբի գերեվարված անդամի լուսանկարը։ Ըստ Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի՝ հիմա արդեն հակառակորդ կողմը որեւէ բան հերքելու առիթ չունի:

«Իրենք շարունակում են իրենց նույն քաղաքականությունը, արտառոց որեւէ բան չկա, ողղակի սա իրենց էությունն է ցույց տալիս, ուրիշ ոչինչ»,- նշեց Դավիթ Բաբայանը: Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի: Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ այժմ շարունակվում են որոնողական աշխատանքները դիվերսիոն խմբի մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ:

«Նախ ասեմ, որ որեւէ վտանգ չկա, աշխատանքները շարունակվում են՝ հետաքննություն ու հետախուզություն: Տվյալներ չենք կարողանում հրապարակել, որովհետեւ աշխատանքները շարունակվում են, ամբողջը այնպես է արված, որ քաղաքացիական բնակչությանը որեւէ վտանգ չի սպառնում»:

Իսկ Ստեփանակերտի ոստիկանությունից ԳԱԼԱ-ին հայտնել են, որ շարունակվում են հուլիսի 4-ից անհետ կորած Սմբատ Ցականյանի որոնողական աշխատանքները: Ահազանգն, ինչպես հայտնի է, ստացվել է Շահումյանի շրջանից, եւ մինչ օրս երեխայի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան:

«Որոնման աշխատանքները շարունակվում են, անհայտ կորած է համարվում, ինքը Շահումյանի շրջանում է անհայտ կորած համարվում, Մեխակ Ցականյանը դիմել է, որ իր որդին՝ Սմբատ Ցականյանը, հուլիսի 4-ին, ժամը 21:00-ի սահմաններում դուրս է եկել տնից ու չի վերադարձել:

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս