11 և 9 տարի ազատազրկում՝ Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձի համար
Ինչպես արդեն հայտնել էինք՝ մայիսի 26-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ նախագահությամբ Անատոլի Թադեւոսյանի մեկնարկեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը:
Այսօր դատարանը հրապարակեց սպանության փորձի գործով դատավճիռը, ըստ որի՝ ամբաստանյալներ Վահե Ավետյանն ազատազրկեց 11 տարի ժամկետով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, ապօրինի կերպով պայթուցիկ սարք պատրաստելու, ապօրինի կերպով պայթուցիկ սարքը պահելու եւ փոխադրելու, ապօրինաբար դիտավորությամբ Վիտալի Բալասանյանին կյանքից զրկելու հանցափորձի, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք պահելու համար։
Իսկ ամբաստանյալ Սերգեյ Հարությունյանն ազատազրկվեց 9 տարի ժամկետով՝ ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելու, ապօրինի կերպով պայթուցիկ սարքի պատրաստմանն օժանդակելու, ապօրինաբար դիտավորությամբ Վիտալի Բալասանյանին կյանքից զրկելու հանցափորձին օժանդակելու, ապօրինի կերպով ռազմամթերք պահելու համար։
karabakh-open.info