ԼՂՀ ոստիկանությունը՝ Քարվաճառում կորած երիտասարդի մասին

ԼՂՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Քարվաճառի մոտ անհետացած երիտասարդի մասին:

«Հուլիսի 7-ին, ժամը 21:00-ին, Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 52-ամյա Մեխակ Ցականյանը ոստիկանության շրջանային բաժին է դիմել՝ հայտնելով, որ որդին` 17-ամյա Սմբատ Մեխակի Ցականյանը (նույն գյուղի բնակիչ) հուլիսի 4-ին, ժամը 21:00-ի սահմաններում, դուրս է եկել «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից և չի վերադարձել:

Սմբատ Ցականյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Շահումյանի շրջբաժին կամ զանգահարել (097) 39-78-02, 1-02 հեռախոսահամարներով»:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ պատանուն գերի են վերցրել ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները:

ԼՂՀ ոստիկանություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031