Բաժիններ՝

«Արմեն Աշոտյան, քո հմայքն անխամրելի է». Նախարարները փոխադարձ կոմպլիմենտներ են անում միմյանց հասցեին ֆեյսբուքում

Լրատվամիջոցներից մեկը այսօր գրել էր, որ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շատ ակտիվ է Ֆեյսբուքում, «այնքան ակտիվ, որ նույնիսկ կարող է ստվերել Արմեն Աշոտյանի ակտիվությունը, բայց արդեն չորրորդ օրն է չի պատասխանում իմ դիմումներին, որոնք հասցեագրված են նաև իրեն»:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն, անդրադառնալով այդ գրառմանը, կարճ ստատուս է գրել. «Հովհաննես Մանուկյան, մի «ստվերիր» իմ հմայքը:) Թե չէ ԶԼՄ-ին թեմա ես տալիս»։

Արադարադատության նախարարն էլ շատ արագ արձագանքել է Աշոտյանին՝ ապացուցելով, որ իրոք ակտիվ է ֆեյսբուքում։ «Արմեն Աշոտյան , քո հմայքն անխամրելի է … և գործերդ լուսավոր»,- գրել է Հ. Մանուկյանը։

Քաղցր զրույցն այսքանով չի ավարտվել։

Կարդացեք նաև

Աշոտյանը գրել է. « Իրականում, հաճելի է, որ կառավարական դուետով ենք այլևս ՖԲ-ում , Հովհաննես Մանուկյան ջան»:

Ինչին Հովհաննես Մանուկյանը բավականին բազմիմաստ պատասխան է տվել. «Միանշանակ: Հատկապես երեկվա կոմիտեի նիստից հետո ուղղակի պարտավոր ենք միասին լինել»։

Թե ինչ է սրանով ցանկացել ասել Մանուկյանը, թերևս հայտնի է միայն Աշոտյանին։
Սակայն որ ՀՀ երկու նախարարները Ֆեյսբուքով հրապարակային նման խոսակցություն են տանում, կարելի է ենթադրել, որ երկրում և հատկապես առողջապահության ու կրթության ոլորտներում, ամեն ինչ հրաշալի է։ Իսկ կառավարությունում իշխում է համերաշխության մթնոլորտը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս