Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը թոշակի ճանապարհեց Գյումրու ոստիկանապետին. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մոտ 10 օր առաջ սեփական դիմումի համաձայն թոշակի է ուղարկել Գյումրու Մուշ բաժնի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանին:

Այժմ նրան փոխարինում է այս համակարգում երկար տարիներ աշխատած Հրաչ Սահակյանը: Վերջինս զբաղեցրել է Ախուրյանի քրեական բաժնի պետի պաշտոնը, այնուհետ աշխատել է Մարալիկի փոխոստիկանապետ` օպերատիվ գծով: Այս համակարգի աշխատակիցների բնութագրմամբ, վերջինս աշխատասեր մարդ է:

Նորանշանակ ոստիկանապետը Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի բանակի ծառայակից ընկերներից է: Ոստիկանապետին փոխելու մեր տեղեկությունը հաստատեցին նաև Շիրակի մարզային վարչությունում` տեղեկացնելով, որ Սարգիս Մարտիրոսյանը թոշակի է գնացել:

Ամբողջական հոդվածը կարող եք այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031