Այսպիսով, անցյալ տարվա համեմատությամբ զեկույցում Հայաստանի զբաղեցրած դիրքը նվազել է երկու, իսկ 2011 թվականի համեմատ՝ 10 կետով:
Նրանք, ովքեր գործազուրկ են և այժմ արդեն չեն կարող ստանալ նաև իրենց փոքրիկ նպաստը, միևնույն է, այս իշխանություններին չեն ընտրել և չեն էլ ընտրի: Նախագահի և նրա տժգույն թիմի վերընտրությունը կազմակերպում են նրանք, ում աշխատավարձը բարձրացնում են` հանուն արժանապատիվ Հայաստանի…
Ամենաճանաչված հյուրերի թվում են եղել նաև 2 «օրենքով գողեր»՝ 41-ամյա Գերոգի Սորոկինը (Ժորա Տաշքենդցի) և 36-ամյա Օլեգ Պիրոգովը (Ցիրկաչ)։ «Прайм Крайм»-ի տեղեկություններով արարողության մասնակցել են նաև «օրենքով գողեր» Ալեքսեյ Զաբավինն ու Վլադիմիր Օզյորսկին, սակայն նրանք հեռացել են մինչև ոստիկանների գալը։
Եվ դրանից հետո երբ Չախալյանի հռետորախոսությունը այդքան համընկնում է Իվանիշվիլիի հռետորությանը, ախալքալաքցիները այդ մասին պետք է մտածեն: Նրանք երկուսն էլ ասում են որ մենք կործանել ենք Վրաստանը՝ Ախալքալաքը:
Հոկտեմբերի 29-31-ը Ստրասբուրգում կգումարվի Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանը: Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, Երևան քաղաքի ավագանու ընտրության մասին զեկույցն է, հաղորդում է «Փաստինֆո»-ն: Նստաշրջանն այս տարի նվիրված է «Եվրոպան ճգնաժամի մեջ է. տեղական և տարածքային ժողովրդավարության խնդիրներ» թեմային: Կոնգրեսի անդամները, մասնավորապես, կքննարկեն տեղական և տարածքային մակարդակում տնտեսական ճգնաժամին և սոցիալական […]
Միշտ ձեր կողքին. ՀՀ ոստիկանություն:
Վանաձորում երևանցի 15-ամյա Դավիթ Հովհաննիսյանին դանակահարած 22-ամյա՝ նախկինում դատված «Քուրդ» մականվամբ Կարեն Կունգորցևը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, կալանքի մեջ է «Վանաձոր» ՔԿՀ-ում:
Կալանավայրից դուրս գալով՝ նա «ծակվել» է դեշևս անհայտ հեղուկով։ Դժվար է ասել՝ Դգեբուաձեն չափից դուրս մեծ չափաբաժին է ընդունել, թե նրա օրգանիզմն է չափից դուրս հյուծված եղել, Դգեբուաձեն մահամերձ վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկների շնորհիվ այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
«Քաշովի լավաշ». այս անվանունն ու գաղափարը նախագծի հեղինակների մոտ շատ պատահական է հայտնվել: «Սեղանի շուրջ նստած էինք ու յուղոտ ձեռքերով մեր ընկերներից մեկին խնդրեցինք մեզ համար լավաշ քաշել ու տալ: Հենց այդ ժամանակ էլ առաջացավ միտքը. բա քաշովի լավաշ չլինե՞ր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Էդուարդ Սիմոնյանը:
Տավուշի մարզում առկա գյուղատնտեսական տեխնիկայի զգալի մասը բարոյապես եւ ֆիզիկապես մաշված է, տարբեր ծրագրերով ստացվող նոր գյուղտեխնիկան քիչ է:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 01.45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին` Արշալույս գյուղի հատվածում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի պատնեշին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հիմնարար եզրահանգման ենք գալիս, որ դատապարտյալներիս թվաքանակի ավելացումը և պահպանումը ձեռնտու և շահավետ աղբյուր է մի խումբ շահագրգիռ պաշտոնատար անձանց համար, մեզ օգտագործում են՝ որպես թրաֆիկինգի առարկա հանդիսացող շրջանառու միջոցներ»:
Արթիկի տարածաշրջանի Վարդաքար գյուղում առկա է խմելու ու ոռոգման ջրի խնդիր:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Հոկտեմբերի 26-ին, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 1980 թ. ծնված Սեյրան Հ.-ն իր տանը, վիճաբանության ժամանակ, սուր կտրող-ծակող գործիքով (շամփուրով) հարվածել է Կարեն Հ.-ին:
Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահը ներկայացրեց աշխատանքի հիմնական ուղղությունները, հանձնաժողովի գործառույթներն ու խնդիրները, հետագա աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները:
Կոտայքի մարզի Ակունք, Վերին Պտղնի և Ներքին Պտղնի համայնքների ավելի քան 4700 բնակիչներն այսուհետև առողջության առաջնային պահպանման ծառայությունները կստանան նորակառույց կենտրոններում։ Այսօր Վերին Պտղնիում և Ակունքում նոր ամբուլատորիաների բացման հանդիսությանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը և պաշտոնատար այլ անձինք։
Տուժող Գարիկ Սողոմոնյանի խոսքով՝ ինքն անձամբ Նորայր Հայրապետյանին չի հայհոյել. հնարավոր է՝ որոշ բառեր հնչել են խառը իրավիճակում: Գործով ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը դատարանում հայտնել էր, որ կռվել է Գարիկ Սողոմոնյանի հետ, և տուժողն այդ կռվի ընթացքում իրեն մարմնական վնասվածք է հասցրել:
Գարիկ Մարգարյանը հարցրեց տուժողին. «Արտա՛կ, դու չէի, որ գետնի վրա ընկած էիր ու քֆուրներ էիր տալիս: Մայկիցդ բռնել էի, դոշերից, ասում էի՝ հանգիստ սթրիվի՛ տեղդ, չեմ ուզում խփել»:
Երեկ դերասան Սոս Ջանիբեկյանը վատացել է և նրա համար Շտապ օգնություն են կանչել: Ֆեյսբուքյան իր էջում երեք ժամ առաջ դրամատուրգ Աննա Աղասարյանը պատմել է , թե ինչպես են վարվել իրենց հետ Շտապ օգնության բժիշկը և բուժքույրը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սուրենյանցը դատարանին խնդրել է իր նկատմամբ կիրառել համաներում, դատարանն էլ հաշվի է առնել այդ հանգամանքը և այն, որ Ս. Սուրենյանցն ունի մինչև երեք տարեկան երեխա:
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Էդուարդ Անդրիկյանը և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հմայակ Զաքոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից` սեփական դիմումների համաձայն:
«Սուրբ Գևորգ» եկեղեցին կառուցվել է երկու տարի առաջ` Գագիկ Ադիբեկյանի միջոցներով: Նրա նախաձեռնությամբ նաև բարեկարգվել է եկեղեցու և քաղաքային գերեզմանատան շրջակա տարածքը:
Իրավաբան.net-ի տեղեկություններով` Էմիլ Բաբայանի փոխարեն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ է նշանակվելու Նախագահ Սերժ Սարգսյանի ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանը:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղբայրության փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները Աշտարակ քաղաքի կենտրոնական շուկայի հարևանությամբ գտնվող հյուրանոցի համարում հայտնաբերել են 1954 թ. ծնված Վահագն Բ.-ն, որը սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Մեծ Բրիտանիայի ծխական համայնքի ատենապետ պարոն Արա Փալամուդյանը տեղեկացրեց, որ ողջ ծրագիրը կներկայացվի այդ օրը կազմակերպված համայքնի ժողովին, և վստահություն հայտնեց, որ այն հավանության կարժանանա:
Երկրպագուներն ու գործընկերն այսօր՝ հոկտեմբերի 25-ին վերջին հրաժեշտը տվեցին դերասան Երվանդ Ենգիբարյանին։ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, որտեղ խաղում էր Երվանդը, մարդաշատ էր։ Նրա մարմինը թատրոնից դուրս բերեցին ծափահարությունների ներքո։