Բաժիններ՝

Ինչու՞ հայկական կողմը չի հաստատում ադրբեջանական դիվերսանտների կողմից 17-ամյա հովվի գերեվարվելու լուրը. shamshyan.com

ԼՂՀ ոստիկանությունը հաստատել է 17-ամյա Սմբատ Ցականյանի անհետանալու մասին տեղեկությունը, ում հայրը կարծում է, որ որդուն ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում գերեվարել են, սակայն, թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունները որեւէ կերպ չեն հաստատում տղայի՝ գերի ընկնելու մասին տեղեկությունը:

SHAMSHYAN.com-ը զրուցեց «Ընդդեմ իրավական կամայականություններին» հ/կ-ի նախագահ, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ՝ պարզելու, թե նրանք ինչ տեղեկություններ ունեն տղայի մասին եւ ինչու նրա գերեվարվելու մասին տեղեկությունը չի հաստատվում:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ իրենց հասարակական կազմակերպության համապատասխան խումբն այս պահին Կապանում է, սակայն վերադառնալուն պես կայցելեն Քարվաճառ՝ տղայի անհետացման պատճառները տեղում պարզելու նպատակով, ինչից հետո նոր համապատասխան միջոցներ կձեռնարկեն:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու տղայի գերեվարվելու մասին լուրը չի հաստատվում, Լարիսա Ալավերդյանը ասաց.

«Եթե գերի է ընկնում, որպես կանոն՝ նախ ադրբեջանցիները պետք է այդ տեղեկությունը տարածեն»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031